15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ախ, Տիգրան, Տիգրան. Հայկական ժամանակ

Henaran.amերեկ ԲՀԿ խոսնակին հարցրել էր` ինչու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, բայց ստանում է հարկատուների վճարած աշխատավարձը:  

Թեմային անդրադարձել է նաեւ այսօրվա մամուլը:  ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը Գագիկ Ծառուկյանի և Գուրգեն Արսենյանի ԱԺ նսիտերից բացատրելը արդարացնելու նպատակով հայտարրաել է, որ պատգամավոր աշխատել չի նշանակում նիստին ներկա լինել:

Լրագրողներից մեկը Տիգրան Ուրիխանյանին հիշեցնելով, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերն, շատ բացականեր ունի նաև Գ. Արսենյանը, հարցրել է, թե հիմա ընտրողն իր վստահության քվեն ինչպես է տալու ԲՀԿ-ին:

”Առաջնորդ Ծառուկյանը 24-ժամյա ռեժիմով համակարգում, ղեկավարում, կոորդինացնում, իրականացնում է ԲՀԿ խմբակցության աշխատանքը: Բացառապես Ծառուկյանը: Դա է խորհրդարանական աշխատանքը: Այն օրենսդրական նախաձառնությունները, որոնք ԲՀԿ-ն  իրականացնում է, ներկայացվում են առաջնորդի առնվազն հավանությամբ: Չի կարող էտտեղ ինչ-որ բան տեղի ունենալ առանց իր գիտության:

Դա կարող եմ մասնավորեցնել նաև Գ. Արսենյանի մասով: Այսինքն` եթե մարդը դահլիճում չի գտնվում, ուզում եք ասել, որ ինքը չի՞ աշխատում”,-ասել է Ուրիխանյանը:

Թերթի թղթակիցը պատգամավորին հիշեցրել է ԱԺ կանոնակարգի դրույթների մասին: ”Սահմանադարությունը սահմանում է ԱԺ պատգամավոր և իրավունքները, և պարտականությունները: Ընտրվել է, որ կատարեն ոչ թե այն, ինչ դուք եք ուզում, այլ ինչ Սահմանադրությունն է սահմանել”,- հակադարձել է Ուրիխանյանը:

”Բայց պատգամավորները ԱԺ աշխատանքներին պետք է մասնակցեն”,-նկատել է լրագրողներից մեկը: ”Դուք եք էդպես որոշել”,-չհանձնվեց Ուրիխանյանը: ”ԱԺ կանոնակարգն է սահմանում”,-համառել են լրագրողները:

”ԱԺ կանոնակարգում ակնհայտ է, ինչ որը Սահմանադրությունում է գրված”: 

Հատուկ ԲՀԿ-ական պատգամավորի համար թերթը նշում է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի Հոդված 6-ում շատ հստակ են ձեւակերպված պատգամավորի պարտականությունները: Պատգամավորը պարտավոր է մասանկցել ԱԺ նիստերին, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ աշխատանքյաին խմբերի նիստերին, որոնց կաազմում նա ընդգրկված է:

Հոդված 8-ն էլ նշում է, որ պատգամավորի աշխատավայարն ԱԺ նստավայրն է, 5-րդ գումարման ԱԺ նսիտերում Գագաիկ Ծառուկյանն ունի 142, Գուրգեն Արսենյանը` 74 բացակայություն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ