17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարտուն Գրիգորյանն ու դատախազը համատեղ երկու խաղատուն ունեն. Հրապարակ

Գյումրու կրիմինալի դեմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Երեկ ՀՀ երկրորդ քաղաք էր մեկնել փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերեւս Աֆյանը սուր գոտում հայտնվելու ճիգերով կփորձի փրկվել հնարավոր պաշտոնանկությունից:

Աֆյանը գնացել էր ուսումնասիրելու տեղի ոստիկանության պայքարի ընթացքն ու հասարակական կարգի պահպանման արդյունքները: Այս բարձրագոչ  այցերով ու միջոցառումներով ոստիկանական վերին էշելոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը: Մարտուն Գրիգորյանին ու նրա հորը՝ Գյումրիում հայտնի հեղինակություն Կամո Գրիգորյանին, ինչպես նաեւ նրանց հակառակորդ Ղուկասյաններին խիստ զգուշացվել է հանդարտվել, բայց, ապահովությունից ելնելով, շարունակում են նաեւ հսկել:

Տեղի իրավապահները, մասնավորապես Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանը, այդ գործում թերացել են, քանի որ դեռեւս Լոռվա դատախազ աշխատելու ժամանակներից Շահբազյանը մտերմություն է արել Կամո Գրիգորյանի հետ: Ըստ վանաձորցիների,  Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Շահբազյանը Վանաձորում անգամ համատեղ բիզնես ունեն` երկու խաղատուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ