01 Մարտի, Saturday, 2025
KFC

Բոլորս էլ մեր մեղքը զգում ենք. Գ. Սահակյան (վիդեո)

«Բոլորս էլ մեր մեղքը զգում ենք, որովհետև ժամանակին մտածել ենք, որ ամենա-ամենալավը պիտի լինի Հայաստանի համար, և մեզանից հետո էլ մարդիկ պիտի գան ու մտածեն, որ ավելի լավը անեն Հայաստանի համար»,-այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահայանը: Վերջինիս համար անկախությունն ամենամեծ ձեռքբերումն է:

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների հայտարարություններին, թե Արցախի անկախության համար իրենց արյունը թափած ու մահվան դեմ գնացած մարդիկ այսօր անազատության մեջ են անկախություն նշում, ապա ԱԺ նախագահն ասաց. «Դե ընդդիմախոսներ են, մի բան պիտի ասեն, նրանք էլ են քաղաքականության մեջ: Հենց նրա համար են ընդդիմախոսներ, որ մեզ միշտ քննադատեն, բայց որքան է ճիշտ, որքան է ամեն ինչը ճշտությամբ ներկայացվում, դա կամ հիմա կամ հետո կպարզվի»:

Համաներման մասին հայտարարելու վերաբերյալ լուրերից խոսելով` Գ. Սահակյանը շեշտեց. «Այս պահին նման քննարկման ես չեմ մասնակցել»: Հարցին` տեսնո՞ւմ է անհրաժեշտություն Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես բոլորին էլ տեսնում եմ, որ ինչ-որ ժամանակ պիտի ազատվեն: Ինչ մնում է գնահատականներին, դա միայն ես չպիտի տամ, այլ ինքը ժամանակը կտա այդ գնահատականը»: Նրա խոսքով` սեպտեմբերի 26-ի ԱԺ-ի արտահերթ նիստում էլ, այս պահին ունեցած տեղեկություններով, այդ հարցը չի քննարկվելու:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ