ՀՅԴ առաջին եռյակը Երեւանր չխայտառակած մարդիկ են. Վահան Հովհաննիսյան /վիդեո/
25 տարի առաջ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի սիրտը Արցախում էր: “Գիտակցում էինք, որ Հայաստանի ճակատագիրը Ղարաբաղի լեռներում է: Իսկ այսօր ազատ Հայաստան կերտելը Երեւանում է”,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա, միայն դաշնակցական քաղաքապետը կարող է Երեւանը դարձնել մաքուր` մաքրել շրջապատը:
Այս մասին նա հայտարարեց այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` ՀՅԴ քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքում:
Հովհաննիսյանի խոսքով, այն թիմը, որն ունի գործող քաղաքապետը, կարող է գնալ ընտրության ու հաղթել միայն խարդախության ճանապարհով: Նա նշեց, որ իշխող կուսակցությունն իր ցուցակով աշխատում է ցույց տալ այն կերպարները, որ կազմում են իր թիմը:
“ Մենք ներկայացրեցինք ցուցակի առաջին եռյակին, բայց եթե շարունակենք ազգանունների ընթերցումը, կտեսնենք, որ բոլորը նույն տեսակի մարդիկ են՝ կարգին, պարկեշտ՝ ո՛չ իրենց, ո՛չ կուսակցության, ո՛չ էլ Երեւանը երբեք չխայտառակած մարդիկ են”,-ասաց :
Վ. Հովհաննիսյանի ելույթը ամբողջությամբ` տեսանյութում: