06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքում բացվել է ”Էդուարդ Իսաբեկյան” ցուցասրահը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ”Հայ Արտ” մշակութային կենտրոնի ”Էդուարդ Իսաբեկյան” ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:

Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝  երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին  է նվիրաբերել  Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված   գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական  Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու  որոշումը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ