15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Խռամի տղու հետ ա բազառ ունեցել». մանրամասներ «Կոնդի Հարութի» սպանությունից

Կոնդեցիները դրական են խոսում երեկ` սեպտեմբերի 19-ին սպանված Հարություն Գալստյանի մասին, որը հայտնի է Կոնդեցի Հարութ մականվամբ:

««Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է։ Ինքը  հանգիստ մարդ էր, իր համար ապրում էր: Ունևոր մարդ էր ու չնայած մականվանը քրեականների հետ առանձնապես տուր ու առ չուներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Գալստյանի հարևաններից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկանում ներկայանալ անունով:

«Ասում են `Խռամի տղու հետ ա բազառ ունեցել։ Դէ Խռամը գողական է ու բան ասել չեմ կարող: Հիմա դժվար ա որևէ բան ասելը, բայց Հարութը կյանքում դատված չի եղել: Չեմ ուզում ինձնից խոսք դուրս գա, բայց մեկ ա բացվելու ա սաղ: Դէ ուղղակի խոսակցություն ա ու ես ներկա չեմ եղել»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` նախնական տվյալներով սպանության մեջ մեղադրվում է հարևաններից մեկը, որը նախկինում դատապարտված է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք , որ սեպտեմբերի  18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա Հարություն Աշոտի Գալստյանը, ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ