15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վրե՞ժ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանամ աշխատել Էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ. նա ցանկանամ է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություններ իրականացնելիս խնդիրներ չունենա։

Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաեւ անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյւսնը լավ քաղաքական գործիչ չէ։ Վերջինս թեեւ ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել։

Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում։ Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամ ներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին։ Իզուր չէ, որ անցած շաբաթ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շոու էր անվանել կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Կարեն Կարապետյանը նկատողություն է անում Արծվիկ Մինասյանին։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ