19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Այդ մի գյուղում հաղթել է ու վերջ». իշխանափոխության սկի՞զբ, թե՞

«Այդ մի գյուղում հաղթել է ու վերջ, սա մեկ, երկրորդ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում և երրորդ Հայաստանում չի կարելի ասել, որ եթե այս կամ այն ուժը ՏԻՄ ընտրություններով հաղթող է դարձել, կապ չունի արդար, թե ոչ, և այդ ուժի ներկայացուցիչները դարձել են համայնքապետեր, ապա դա կանխորոշում է ապագայում Ազգային ժողովի պատկերը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ի պատասխան հարցին, թե կարելի՞ է համարել իշխանափոխությանն ուղղված գործի սկիզբ այն, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում ընդդիմադիր թեկնածուներն են հաղթել:

Մեր զրուցակցի խոսքով` օրինակ Եվրամիության անդամ երկրներում ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս ապագա խորհրդարանի պատկերը, այսինքն` որ կուսակցությունը մոտավոր քանի պատգամավոր կունենա ներկայացաված, սակայն Հայաստանում բացարձակ նշանակություն չունի` այս մի գյուղում այս մի ընդդիմադիր թեկնածուն է հաղթել, այն մի գյուղում` անկուսակցականը: «Հայաստանում կենտրոնական իշխանությունների ձևավորման սկզբունքը լրիվ ուրիշ է»,-նկատեց Ա. Բադալյանը:

Վերջինս շեշտեց, որ հարցը, թե Գյումրիի ու Վանաձորի, ինչպես նաև այլ համայնքների ընտրությունները ցույց կտան, թե ով է լինելու ընդդիմության գլխավոր դերակատարը, անիմաստ է. «Քանի որ ընտրություններին ամենակարևորն այն չէ, թե դու ընդդիմադիր ես, թե ավելի ընդդիմադիր, ընտրություններին չեն մասնակցում իշխանությունն ու ընդդիմությունը, ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժերը և նրանց կողմից առաջարկված բովանդակությունները: Այսինքն` պայքարը գնում է բովանդակությունների միջև, իսկ իշխանություն, ընդդիմություն լինելը որոշում է պետական կառավարման համակարգը, եթե իշխանություն ես, ձևավորում ես կառավարություն, եթե ոչ` ոչ:

Իսկ ընտրություններին մասնակցում են բովանդակություններով, դա է, որ հայաստանյան քաղաքական դաշտում տեղ չի հասնում ու քաղաքական շատ գործիչների գլուխները չի մտնում, և նրանք անընդհատ փորձում են ապացուցել` մենք ընդդիմություն ենք, մենք ամենաուժեղ ընդդիմությունն ենք, մենք պիտի ամենաուժեղը լինենք, որ հաղթենք, իսկ քանի դեռ սա տեղ չի հասել, նրանք պարտվելու են»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ