18-ամյա Լիլիթի երազանքը մարդկանց օգնելն է. օգնե՛նք նրան հասնել այդ երազանքին /վիդեո/
Լիլիթ Դարբինյանը 18 տարեկան է: Ծնվել է Շիրակի մարզում, գյուղաքաղաք Մարալիկում: Երազանքն է եղել դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական համալսարան, դառնալ բժշկուհի և օգնել մարդկանց, սակայն ընդունվելով վճարովի ուսուցման բաժին, բարձր վճարի պատճառով ԲՈՒՀ-ն ու բաժինը փոխել է և արդեն սովորում է Երևանի պետական համալսարանի դեղագիտկան ֆակուլտետում: Աղջիկն արդեն 2-րդ կուրսում է,1-ին կուրսի վճարը բարի մարդկանց շնորհիվ կարողացել է վճարել,սակայն այս տարի կրկին կանգնել է խնդրի առաջ: Ընտանիքն իր հետ միասին բաղկացած է վեց անձից, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, հայրը պատահած աշխատանք կատարում է, որպեսզի հոգա ընտանիքի մինիմալ ծախսերը և չի հասցնում վճարել դստեր ուսման վարձը՝ 500 000 դրամ: Լիլիթը դիմում է բոլոր բարի մարդկանց՝ օգնել իրեն ստանալ կրթություն, իրականացնել բաղձալի երազանքը: Լիլիթը գիտելիքներով և կարգապահությամբ օրինակելի ուսանող է: Լիլիթ Դարբինյանի անունով բացվել Է հաշվեհամար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԴ ԱԳՐԻԿՈԼ բանկում ՝ 220361815008000:
Զանգահարել ՝ +37477 601 027, +37495 450 128 հեռախոսահամարներին: