09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն նոր Երեւան է ուզում /վիդեո/

Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան”  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հորդրոեց մայիսի 5-ին լսել սեփական խղճին եւ Երեւանը վերադարձնել իսկական տերերին:

Պատգամավորի խոսքով,  ազգային-վիճակագրական ծառայության վերջին տվյալներով,  Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,2%։ “Դա նշանակում է, որ Հայաստանը աշխարհի ամենազարգացող երկիրն է։ Բայց հարց է առաջնում, ինչպես է պատահում, որ ամենազարգացած երկրից բոլորն արտագաղթում են”,– ասաց նա` հավաքվածներից պահանջելով բացատրություն:

“Հիմա բացատրե՛ք այս տնտեսագիտական խայտառակ նոնսենսը. Ինչպե՞ս կարելի է, ամենազարգացող երկիրը մարդիկ լքեն”,- հարցրեց նա:

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավարող ի Վարդան Օսկանյանը համոզված է, որ մայիսի 6-ին նոր Երեւանն ենք ունենալու:

“Երեւանի քաղաքապետի պաշոտնը վարչապետին հաավասար պաշտոն է, ուրեմն վարչապետ ենք ընտրում”,-ասաց նա` կոչ անելով չսխալվել:

ԲՀԿ-ական պատգամավորների ելույթները մանրամասն տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ