22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատգամավոր ունենք, աշխարհը չունի … Մհեր Սեդրակյանին ”փրկեցին” /վիդեո/

Այսօր Էրեբունի վարչական շրջանի բնակիչները սկսեցին պաշտպանել իրենց վարչական շրջանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին, երբ լրագրողներից մեկը նրան փորձում էր հարցեր տալ:

”Մեզ հարց տվեք, մենք գոհ ենք մեր պատգամավորից, բոլոր հարցերը պրովոկացիոն հարցեր են”,-բացականչեցին բնակիչները: Մհեր Սեդրակյանն էլ ասաց.

”Հրահրում եք, որ մի վատ բան ասենք ձեզ”, որից հետո նրա ”պաշտպաններն” ավելի ակտիվացան:

”Մարդուն գցում եք այն վիճակի մեջ, որ ձեզ մի վատ բան պատասխան տա ու դրա վրա թեմա սարքեք”:

”Բոլորն էլ թող երազեն, որ նման պատգամավոր ունենան: Պատգամավոր ունենք աշխարհը չունի”,-ասում էին նրանք: 

Դիտեք` տեսանյութը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ