26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողբերգական վթար Լոռիում. կան զոհեր և ծանր վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 06.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 համարանիշի (վարորդ՝ 20-ամյա Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին (ՌԴ քաղաքացի), ով վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 27-ամյա Վ. Ե.-ի (ՌԴ քաղաքացի) եւ մեկ անձը չպարզված քաղաքացու դիերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ