19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կրակել են գեներալ Մանվել որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա. 1in.am

Երեկ, ժամը  23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի  և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը:

«Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանը այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամսում հսկողություն է իրականացնում, որ հանկարծ մեզ հետ բան չպատահի: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը՝ անդրադառնալով այսօր ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ