Ո՞ւր էին մարտի 1-ին ”Բարգավաճն ու ”Դաշնակցությունը” … /վիդեո/
”Ազատության” հրապարակում հանրահավաքներին մասնակցող մարդկանց միակ ցանկությունն այն է, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում փոփոխություններ լինեն: ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները Henaran.am-ին ասացին, որ իրենց հիմնական պայքարը արտագաղթի դեմ է, իսկ այդ փոփոխությունների համար ընդդիմությունը պետք է կարողանա միավորվել, իշխանությունն էլ` ավելի լավ աշխատել:
”Իմ ցանկությունը միակն է, որ ընդդիմությունը միավորվի, արտագաղթ չլինի, մեղք է ժողովուրդը, մեկ գալիս է Րաֆֆիի հավաքին, որին մենք շատ հարգում ենք, մեկ գալիս է մյուսին, մեկ ”Դաշնակցության”, չգիտենք … ”,-ասաց Գոհար Աբրահամյանը, ով ներկա էր ՀԱԿԿ-ի հանրահավաքին, մասնակցում է նաեւ Րաֆֆու հանրահավաքներին` ”Որտեղ ժողովուրդ կա, ես այնտեղ եմ: Միակ ազնիվ մարդն է Րաֆֆին, իհարկե, գալիս ենք … ”:
Ժորա Պետրոսյանը արդեն 6 տարի է, որ ՀԱԿ-ի կողքին է, կարծում է, որ ընդդիմությունը պիտի միանա: Երևանի ավագանու ընտրություններում էլ մանդատներ, նրա կարծիքով, ՀԱԿԿ-ը միայնակ միգուցե չկարողանա ստանալ:
”Միակ արմատական ընդդիմությունը ՀԱԿ-ն է, ես նրանց կասկածում եմ` որպես ընդդիմություն: Ո՞ւր էին մարտի 1-ին ”Բարգավաճն” ու ”Դաշնակցությունը”, կոալիցիայի մե՞ջ … ո՞ւր էին, եթե ժողովրդի մեջ ընտրված պատգամավորներ էին, գային այստեղ կանգնեին”,-ասաց Անահիտ Գեւորգյանը :
”Ժառանգությանն” է տիկինը ընդդիմություն չի համարում, զարմանանում է` ոնց կարճ ժամանակում կարողացան ԱԺ անցնել:
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին ՀԱԿԿ մյուս կողմնակիցները չեն գալիս եւ նրան ազնիվ չեն համարում:
”Րաֆֆին շշկռվավ իրա հավաքած ձայներից: Եթե ետքան ձայն հավաքող էր, թող մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններում հավաքեր: Ես միշտ էլ հանձնաժողովներում եմ եղել և շատ լավ գիտեմ, թե ինչ գումարով է աշխատել ”Ժառանգությունը””,-եզրափակեց Henaran.am-ի զրուցակիցը:
Ազատության հրապարակի հանրահավաքային տրամադրությունները` տեսանյութում: