Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանին չի պատժել, բայց կպատժի/վիդեո/
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպե՞ս է պատժելու նիստերից բացակա պատգամավորներին: Ասաց`ամեն քայլի գնալու է, նույնիսկ մինչեւ աշխատավարձի պահում:
Henaran.am-ի այն հարցին, արդյո՞ք ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աշխատավարձն էլ է պահվելո՞ւ, Աբրահամյանն ասաց.
“Անկախ անուն ազգանունից, ով չգա` պահվելու է”: Մեր այն դիտարկմանը, թե Ծառուկյանը մեկ տարում մեկ-երկու անգամ է մասնակցել ԱԺ նիստերին, աշխատավարձ չի՞ ստացել, Աբրահամյանն այսպես պատասխանեց.
“Հատուկ կրկնում եմ ձեզ համար, ով չգա` չի ստանալու”:
Հավելենք, ըստ Parliamentmonitoring.am կայքի տվյալներով, 2012թ. նոյեմբերի տվյալներով` ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝41 բացակայությամբ:
Ըստ հերթականության պատկերը հետևյալն է.
Ստեփան Դեմիրճյան(ՀԱԿ)- 34
Մուրադ Գալոյան (ԲՀԿ)-33
Գուրգեն Արսենյան(ԲՀԿ)-31
Կարո Կարապետյան(ԲՀԿ)-27
Աբրահամ Մանուկյան(ԲՀԿ)- 27
Մելիք Մանուկյան(ԲՀԿ)- 22
Ռուստամ Գասպարյան(ԲՀԿ)- 19
ՎրեԺ Մարկոսյան(ՀՀԿ)- 19
Արմեն Բաբայան (ՀՅԴ)-18