Տարիներով չենք լողանում … որբերը “բռնացրին” նախարարին /վիդեո/
“Որբերն էլ են տուն ուզում, որբերը” ,-այսօր կառավարության բակում աղմուկ և իրարանցում էին առաջացրել Գավառի և Սովետաշենի մանկատների նախկին սաները: 88-89-ին մանկատներից դուրս եկած 30 որբի բնակվելու ժամանակավոր իրավունք է տրվել Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանում: Այս տարիներին նրանցից շատերը ընտանիք են կազմել, երեխաներ ունեցել:
Տարիներն են անբարենպաստ եղել, թե ճակատագիրը, այս որբերը այսքան տարիների ընթացքում չեն ուղղել իրենց մեջքը: Այժմ էլ ապրում են ծայրաստիճան չքավորության մեջ:
“Աղքատությունը ջանդամ, գոնե մարդավարի անկյուն ունենայինք, տարիներով չենք լողանում”, – Henaran.am-ին պատմեցին նրանք: Նրանցից մեկը վերջերս նույնիսկ տեղափոխվել է ծերանոց: ” Պետության կողմից լքվածները”,-այսպիսի պաստառով էին կառավարության բակ եկել նրանք:
Նախկին մանկատան սան Իգոր Կարամյանի խոսքերով` սանհանգույցի բացակայության պատճառով մարդիկ իրենց կարիքները ծառերի տակ են հոգում. “Մեզ 20 տարի է խոստացել են բնակարաններ հատկացնել ու այդպես էլ չեն հատկացնում”:
Նրանք պնդում են, որ սոցապնախարարին ընդունելության միջոցով չեն կարողանում հասնել կառավարության շենքի մոտ նրան “բռնացնելու” հույսով են եկել` դրա համար էլ այստեղ են հասել:
Վերջապես հանդիպեցին նախարարի պաշտոնակատարին: Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ կառավարության նիստում լսվել է այս հարցը և առաջիկա 3 ամիսներին լուծում կտրվի:
Որբերը միևնույն է չհավատացին նախարարին և շարունակում էին գնալ նրա հետևից իրենց զայրույթն ու վրդովմունքը արատահայտելով պահանջի տեսքով:
Նախարարը պահանջում էր լսել իրեն, պահանջատերերից մեկն էլ ասաց. ” Սուսեք, թող էս մարդը խոսա, կարողա խելքին մոտիկ բանա որոշել ասի”:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: