28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ձեռք մեկնիր եղբորդ» համաքաղաքային դրամահավաք-ակցիա Վանաձորում

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ մեկնարկեց «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հերթական փուլը: Ծրագրի այս փուլում Գուգարաց թեմը բացիկների վաճառքից և դրամահավաքից գոյացած գումարով նախատեսում է գնել բնակարան Վանաձորի բնակչուհի, երկկողմանի ծնողազուրկ 15-ամյա Նունե Լևոնի Ղազախեցյանի և այլ կարիքավոր ընտանիքների համար:

Ծրագրի առաջին փուլում հանգանակված գումարով 2015թ-ին Վանաձորի խիստ կարիքավոր ութ ընտանիքի համար գնվել էր բնակարան: Ութ բնակարանների գնման հանգանակությանը մեծ ներդրում էին ունեցել մոսկվայաբնակ Գագիկ և Արտակ Էվոյան եղբայրները, ինչպես նաև ակտիվ մասնակցել էին քաղաքի բնակիչներն ու հիմնարկ ձեռնարկությունները:

Ծրագրի շրջանակներում արդեն տպագրվել են 500, 1 000, 5 000, 10 000 և անվանական` 50.000 դրամային բացիկներ:

Ծրագրի կազմակերպման, ընթացիկ հարցերի կարգավորման, վերահսկման համար ձևավորված հանձնախմբում ընգրկված են Լոռու մարզպետարանի Վանաձորի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մտավորականներ:unnamed-3

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ