“Սամվել Ալեքսանյանը որոշել է խորամանակ խաղ խաղալ”

Ավագանու ընտրություններում ՀԱԿԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ ՀԱԿ-ի ավագանու կազմ ընդգրկվելուց հետո դրանից հրաժարվելուն:
“ՀՀԿ-ն ավագանիում ունի բացարձակ մեծամասնություն, ինչպես որ ԱԺ-ում: Նրանք անցկացնում են այն, ինչ ցանկանում են: Մի բան ճիշտ է, որ հնարավորություն կար այն հարցերը, որ այժմ են բարձրացվում, այն ժամանակ ավելի սուր կբարձրացվեին:
Համոզված եմ և շատ ավելի տեղեկացված կլինեինք այն գործունեությունից, որ իրականացրել էր քաղաքապետարանը: Մեզ մոտ քննարկվել է այդ հարցը, մենք որոշեցինք այդ գործընթացների մեջ չմտնել, քանի որ պատրաստվում էինք նախագահական ընտրությունների, բայց այս անգամ մեր ծրագրերի մեջ մտնում է մասնակցել ավագանու աշխատանքներն և ներսից հասարակությանը ներկայացնել բոլոր այն խնդիրների մասին, որ կա”:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ իշխանությունը ձայն չունի Երևանում:
“Իրականում իրենք միայն հայտարարում են , այժմ էլ ավելի գռեհիկ մեթոդների են անցել: Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը իր ամբողջ աշխատակազմով, իր թիմով որոշել է մի խորանմանկ խաղ խաղալ. բոլոր ոչ իշխանական ուժերի հանձնաժողովների անդամների հետ հանդիպումներում ասում է` գիտեք ինչ կա, մենք ձեզ հետ ոչինչ չենք անի, միայն թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և “Ժառանգության” ձայները բերեք կիսենք իրար հետ: ԲՀԿ-ի հետ հանդիպելիս ասում են`բերեք կիսենք մնացածի ձայները մեր վրա: Իրենց թվում է, մենք հնարավորություն չունենք իրար հետ խոսելու:
Մենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, “Ժառանգության” հետ հնարավորինս համագործակցում ենք, այս օրերին ավելի ենք սերտացնելու: Ես ցանկանում եմ դիմել ոստիկաններին, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն Մալաթիա-Սեբաստիա համայքնին: