14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ էր Ինեսան

Երեք օր անհետ կորած համարվող  Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Աղջկա անհետացման հետ կապված տարատեսակ խմորումներ եղան համացանցում, բոլորը աղոթում էին, որ նա անփորձանք լինի և տուն վերադառնա: Այսօր առավոտյան ֆեյսբուքի մի շարք օգտատերեր իրենց պարտքը համարեցին տեղեկացնել, որ աղջիկը արդեն տանն է:

Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվական բաժնից: Աղջկա անհայտացման պատճառների մասին դեռ որոշակի տեղեկություն չկա:

Գրառումներից պարզ է դառնում, որ Ինեսան տանից հեռացել է ինքնակամ՝ ընտանեկան վեճի պատճառով:

Նշենք, որ Ինեսան Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի է, նա սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ