Ինչո՞ւ Օսկանյանին չի բարեւում /վիդեո/
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը օրերս հեռուստաեթերում դժգոհել էր, որ “Հանրապետական” երիտասարդ պատգամավորները չեն բարեւում իրեն: “Հասկանում եք, փչացնում են երիտասարներին”,-ասել էր Օսկանյանը` ակնարկելով, որ երիտհանրապետականներն իրեն չեն բարեւում` “շեֆերի” բարկությանը չարժանանալու համար:
Henaran.am-ը հարց ուղղեց ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանին` ինչու չեք բարեւում նախկին ԱԳ նախարարին:
Հայկ Գրիգորյանն ասաց` Օսկանյանին չի ճանաչում: “Մյուս երիտասարդ պատգամավորների փոխարեն չեմ կարող խոսել, բայց ես անձնապես նրան չգիտեմ: Միջանցքում էլ ում տեսնում եմ բարեւում եմ, բարեւը Աստծունն է”,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Վերջինս նաեւ պարզաբանեց, որ նիստերի դահլիճում ինքն ու Օսկանյանը հակադիր ծայրերում են նստում: “Ամեն օր ձեռքով բարեւելու համար պիտի 130 պատգամավորին բարեւելով հասնեմ Օսկանյանին”,-ասաց :
“Բարեւ”-ը վտանգավոր չէ, եւ նույնիսկ “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից “ԲԱՐԵՎ”-ը քաղաքականացնելը չի փոխել պատգամավորի լեքսիկոնը:
Նա շարունակում է բոլորին ողջունել “Բարեւ”-ով:
Մանրամասները տեսանյութում: