22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Նոր Ուելսի խորհրդարանը հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ միջնորդություն է ընդունել

Ասորիների Համընդհանուր Դաշինքի, Ավստրալիայի Հույների Միության եւ Հայկական Ազգային Հանձնախմբի պահանջով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը օրենսդիր խորհրդի նիստին միաձայն միջորդություն է ընդունել ասորիների, հույների եւ հայերի ցեղասպանությունների վերաբերյալ, տեղեկացնում է “Assyrian International”-ը:

Նշենք, որ 2014-ից Ավստրալիայի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանի դասագրքերում Հոլոքոստի թեմայի հետ կներառվեն նաեւ հայերի, ասորիների, հույների եւ այլ ոչ մուսուլման ազգերի ցեղասպանությունների եւ ջարդերի թեմաները:

Հիշեցնենք, որ 1997-ի ապրիլի 17-ին հարավավստրալական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, ապրիլի 24-ը հռչակել է հայ զոհերի հիշատակի օր եւ կոչ է արել ավստրալական կառավարությանը քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ:

Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չիլին, Վատիկանը, ԱՄՆ-ի 42 նահանգները, ինչպես նաեւ Եվրոպական Խորհրդարանը եւ Եկեղեցիների Համաշխարհային միությունը: Եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններ նաեւ օրենք են ընդունել, որով քրեական պատիժ է սահմանվում ցեղասպանության փաստը ժխտելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ