25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արգամիչի խոսքը կիսատ մնաց. ԱԺ նախագահը հրապարակավ կպախարակի այդ պատգամավորներին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի հերթական նիստում մի շարք հարցեր քվեարկության դնելուց հետո, դահլիճից շատ արագ դուրս եկան պատգամավորները: Սա զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

“Գոնե կուլտուրա ունեցեք, խոսքս վերջացնեմ”,-ասաց եւ  միջանցքում գտնվող իր գործընկերներին հիշեցրեց պատգամավորի գործառույթները: “Պատգամավորը պետք է մասնակցի նիստերի աշխատանքներին, ոչ թե միայն քվեարկությանը”,-ասաց Աբրահամյանը՝ հանձնարարելով “սրանից հետո, օրը երեք անգամ ներկա բացակա անել եւ դահլիճից դուրս գտնվող պատգամավորների անունները տեղադրել ԱԺ կայքում:

ԱԺ նախագահը լրագրողներին էլ խորհուրդ տվեց այդ պատգամավորների անունները հրապարակել: “Թող ընտրողները իմանան եւ հաջորդ անգամ չընտրեն նման պատգամավորներին, չգործուղեն Ազգային ժողով”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ