21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Տարոն Մարգարյանի մասին ՀԱԿ հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ