Ռուստամյասնը հիշեց նախագահին մոտ կանգնած

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, պատգամավոր, Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակի առաջատար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատեց անցած քարոզարշավի ընթացքը:
ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն դիտարկեց. “Եթե նկատի ունենանք որ ՏԻՄընտրություններ էին մեկնարկում, այս քարոզարշավը բավականին թեժ ստացվեց: Հիմնական շեշտը դրվեց կենցաղսպասարկման հարցերի վրա, ամեն ինչ արեցին, որ այս ընտրություննհեորի քաղաքական նշանակությունը նսեմացվի”:
“Դաշնակցության” խնդիրը կայացել է հակառակում, քանի որ բոլոր տեսանկյուններից սա շատ ավելի լուրջ ընտրություն է. “Խոսել, որ սա քաղաքական ընտրություն չի, բացարձակապես չի էլ բխում ընտրական օրենսգրքի տրամաբանությունից”:
Արմեն Ռուստամյանը համոզված է, որ “Հանրապետականը” ամեն բան անում է, որ անգամ մի գյուղապետ այլ կուսակցությունից չլինի, էլ ուր մնա, թե Երևանի քաղաքապետը: Սա կսասանի նրանց մոնոլիտ դիրքերը: “Դաշնակցության” ներկայացուցչի համոզմամբ` ”Ընդիմադիր քաղաքապետի առկայությունը այս միահեծան վարչակարգի վերջը կդնի”:
Արմեն Ռուստամյանը շեշտադրեց հատկապես այն հանգամանքը, որ իրենց կուսակցությունը կայուն է և միշտ հանդես է գալիս միասնական. “Մենք տեսել ենք քաղաքական գործիչների, որոնք այսպես ասած` թիթեռի կյանք են ունեցել, հիմա ուր են նրանք, կանգնած են նախագահի մոտ առաջին շարքերում”:
Արմեն Ռուստամյանը հստակեցրեց ՀՅԴ միակ խնդիրը՝որտեղ էլ լինի “Դաշնակցությունը”` հասնել ամբողջական իշխանափոխության երկրում:
“Երևանում հաստատելով` կհասնենք Հայաստանին: Այդ պատճառով էլ պայքարում էինք ընդիմադիր ուժերի միասնական դաշինք ձևավորելու համար”:
“Բազմաթիվ ծրագրեր կան, մասնավորապես այսօր մենք շեղված ենք տեղական ինքնակառավարման խարտիայի պայմաններից”,-հավելեց Արմեն Ռուստամյանը
Արմեն Ռուստամյանը նշեց, որ ցանկացած պայմաններում իրենք կվերցնեն իրենց մանդատները և որպես օրինակ բերեց խորհրդարանի իրենց 5 հոգանոց ներկայացուցչության աշխատանքը: