01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Շատ խելոք ու լավ մարդ է»

Կարեն Կարապետյանը փոփոխություններ իրականացնելու համար պետք է կարողանա ձեւավորել միասնական նպատակներ ունեցող կառավարություն: Այս մասին այսօր`  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Շատ խելոք ու լավ մարդ է, սակայն, եթե չկարողանա միասնական նպատակներ ունեցող կառավարություն ձեւավորել, ապա չի կարողանա կատարել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին:

Կապրենք` կտեսնենք, եթե տեսնենք, որ այդ փոփոխությունների ճանապարհին ենք կանգնել, հասարակությունը եւս կօգնի կառավարությանը հասնել այդ փոփոխություններին: Այժմ նախարարները միասնական նպատակներ չունեն, տարբեր տեղերից եկած եւ միասնական մտածողություն չունեցող թիմ է հավաքված»,-ասաց նա:

Բանախոսը շեշեց՝  կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի Հայաստան ներդրումների խնդիրը:

«Հայաստանում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են վաստակում, սակայն, ներդրումներ չեն կատարում Հայաստանում` դրսում տուն են առնում, գործարան են առնում եւ այլ: Եթե ներդրումների հարցը չլուծվի, ապա երկիրրն առաջ գնալ չի կարողանա: Տնտեսությունը պետք է ունենա ազատ մրցակցային դաշտ, մաքսային եւ հարկային ոլորտներում պետք է աշխատեն ազնիվ մարդիկ, այժմ այս ոլորտները հարստանալու տեղ են դարձել: Մյուս հարցը դատարաններն են, եթե իմ իրավուքնները չեմ կարող դատարանների միջոցով պատշպանել, ապա առաջ գնալ չեմ կարողանա: Հաջորդ հարցն այն է, թե պետությունն ինչ ծրագրեր պետք է դնի իր առջեւ, ունի բյուջե եւ պետ  է տնտեսությունը խարխուսելու համար ներդնի այն»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ