16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ-ում բարձրացվեց «Կիսաբաց լուսամուտների» հարցը. «պոռնոգրաֆիկ դեպք» եթերում

Ազգային ժողովում ՀՌԱՀ նոր անդամի թեկնածուի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ATV-ի հեռուստաընկերության եթերում մի դեպք է արձանագրել, որ «եթե պատմեին, չէր հավատա». «Խոսքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին է, ալիք փոխելիս մի նախադասություն հնչեց, որն այստեղ ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել, բայց դա պոռնոմտածողության ամենալկտի դրսեւորումներից է: Այդ մասին գրառում արեցի ֆեյսբուքյան էջում եւ արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ նորմալ երեւույթ է»,-ասաց Փաշինյանը:

ԱԺ պատգամավորը, դիմելով ՀՌԱՀ նոր անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում վերջինս ի՞նչ քայլերի է դիմելու եթերում նման նախադասություններ լսելու դեպքում:  Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ լուծելու խնդիր անշուշտ կա՝ թե՛ բովանդակային, թե՛ արգելված տեսա կամ ձայնային պատկերների մասով, որոնց մասին բարձրաձայնեց պատգամավորը. «Այդ հաղորդումը չեմ նայել, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ միշտ դիսբալանս կա հասարակության տարբեր շերտերի պահանջի և հեռուստատեսության ազատության միջև: Ինչքանով նայել եմ «Կիսաբաց լուսամուտները», ինչքան էլ այն մեզ դուր չգա, մեզ ներկայացնում է այն շերտերը, իրենց գործունեությունն ու մտածմունքը, ապրելակերպը, որոնք ՀՀ-ում իրականություն են: Ընդհանրապես արգելել այդ բաները, կնշանակի, որ կստեղծենք ոչ իրական զուգահեռ վիրտուալ պատկերը, որը կսահմանափակի օբյեկտիվությունը»:

Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած «պոռնոգրաֆիկ դեպքին», Դավթյանն ասաց, որ չգիտի, թե խոսքն ինչի մասին է:  Նիկոլ Փաշինյանն արձագանքելով հայտարարեց, որ մարդկանց տներում եղող ամեն բան չէ, որ պետք է եթերում ներկայացնել. «Այդ թվում ննջարաններում, այդ թվում՝ հազար ներողություն, զուգարաններում, այսինքն ի՞նչ մի հատ հաղորդում բացե՞նք, էդ ամեն ինչը ցույց տա՞նք: Դուք ինձ ուղղակի ստիպեցիք, որ ես բարձրաձայնեմ, բոլոր ներկաներից և նրանցից, ովքեր կլսեն, ես ներողությում եմ խնդրում հազար անգամ, սա հնչել է ATV հեռուսատնընկերության եթերում: Մարդն ասում է, եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա էրեխեքը կպաչեն չէ՞:

Հիմա դուք խոսում եք գրաքննության մասին: Ուրեմն ՀՀ-ում ձեր պատկերացմամբ կարող են լինել հարղորդումներ՝ զուգարանային կրքեր և ուղիղ հեռարձակմամբ հեռարձակել»,-ասաց Փաշինյանը, սակայն մնաց անարձագանք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ