15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովում ընտրություններ են

Ազգային ժողովում այս պահին պատգամավորներն ընտրում եմ  ՀՀ գլխավոր դատախազ: Միակ թեկնածուն Արթուր Դավթյանն է: Վերջինս ներկայացրեց ծրագիր, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին, իսկ նրանց ելույթներում արծարծվող խնդիրներին ու առաջարկներին էլ խոստացավ ականջալուր լինել: Նախապես հայտարարվել էր, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կողմ են քվեարկելու, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ՕԵԿ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ: «Ժառանգությունից» ոչ մի հայտարարություն չի արվել:

Հիշեցնենք, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց՝ առողջական խնդիրների պատճառով:

Պատգամավորներն ընտրում են նաև ՀՌԱՀ նոր անդամին: Թեկնածուն Տիգրան Հակոբյանն է, ով այսօր հանդես եկավ ելույթով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ