50 տարվա տրակտորիստը դարձել է տրակտորի «զոհ». դժբախտ պատահար Ճոճկանում
Լոռու մարզի Ճոճկան գյուղում երեկ երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել: Նույն գյուղի բնակիչ 65 ամյա Ժորա Վարդանյանը դարձել է սեփական տրևակտրոի «զոհը»:
Henaran.am-ի հետ թղթակցի զրույցում Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս Ժորա Վարդանյանը տրակտորը կանգնեցրել է հանդամասում, որն էլ քիչ անց սկսել է հետընթաց շարժվել: Տրակտորիստը փորձել է կանգնեցնել տրակտորը սակայն, այն շրջվել է նրա վրա: Ժորա Վարդանյանը տեղում մահացել է:
«Դէ դժբախտ դեպք է ու շատ ցավալի: 50 տարի տրակտոր է վարում ու նման վախճան: Ընտանիք ունի իհարկե, հարգված մարդ է: Դէ այս պահին դժվար է ինչ-որ բան ասելը»,-եզրափակեց գյուղապետը: