18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հաշվարկված է`քանիսի վրա կտարածվի. Ժողովուրդ

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներմաև նախագիծն արդեն պատրաստ է: Ըստ նույն լուրերի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտա­րածվի: Սակայն դեռեւս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը:

Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրա­պարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Ենթադրվում ի, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ: Մյուս կողմից դատաիրավական ոլորտում ար­դեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված հնարա­վոր է` «Համաներման մասին- ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի: Իհարկե, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր է գնահատվում, քանի որ երեկ Աժ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է Աժ արտահերթ նիստ:

Ամեն դեպ­քում, ընդամենը վեց օրից Հայաստանը կնշի իր անկախության քսանհինգամյակը: Օրվա հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են նա­խատեսված, այդ թվում` մեծ զորահանդես: Իսկ դատապարտյալների եւ քրեական հանցագործություններ կատարածների ու նրանց հարա­զատների ուշքն ու միտքը համաներումն է, որպեսզի ազատվեն քրեական պատասխանատվությունից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ