17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կասկադում ջազմեններն էին /վիդեո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էլ ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչեւ ուշ երեկո հաճույքով հետեւել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր ստեղծագործություններ:

Երեւանցիների հետ միասին համերգային ծրագրին հետեւել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաեւ ջազային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը եւ Վահագն Հայրապետյանը միջոցառման շրջանակում քաղաքապետի կողմից պարգեւատրվել են  Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ մեդալով:

“Երեւանցիների համար արդեն հաճելի ու սպասված ավանդույթ է դարձել Ջազի միջազգային օրը հենց այս վայրում մեծ շուքով նշելը: Եվ տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլորիս, մեր բոլոր ջազմեններին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ ու վստահեցնում, որ նրանց բոլոր այն նախաձեռնումները, որոնք միտված կլինեն Երեւանի մշակութային կյանքը առավել աշխուժացնելուն եւ հարստացնելուն, մշտապես կստանան Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը: Ի դեպ, եղանակային պայմաններն էլ արդեն թույլ են տալիս, որ ավելի հաճախ կազմակերպենք նմանատիպ բացօթյա միջոցառումներ, ինչը անպայման կիրականացնենք”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Գնահատանքի եւ ուշադրության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, պարգեւատրված ջազմենները նշել են, որ նման գնահատանքի արժանանալը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է` սիրելի մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ավելի մեծ ներդրում ունենալու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ