22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Էս մարդն անգամ ավագանու թեկնածու չի, ի՞նչ է ուզում /վիդեո/

Այսօր, “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից կազմակերպված Երևանի ավագանու ընտրություններրին ընդառաջ նախընտրական բանավեճին մասնակցում էին Ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած 7 կուսակցություններից 5-ը: Բանվեճը  անցավ “Մոսկվա” կինոթատրոնի “կապույտ” դահլիճում:

Բացակայող 2 կուսակցությունները` իշխանական թևը ներկայացնող ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, չներկայացան:  Բանավեճի մեկնարկից մեկ ժամ հետո անակնկալ ներս մտավ ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

“Բարև Երևան” դաշինքի առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը բարձրաձայնեց.” Էս մարդը անգամ ավագանու թեկնածու չի, ի՞նչ է ուզում ասի”:

Վրդովված Հովհաննես Մարգարյանը բացատրեց, որ ինքը նախապես իմացել է, որ բանավեճի վայրը` “Անի Պլազա” հյուրանոցն է, այնտեղ գնալուց և ճշտելուց հետո անմիջապես եկել է “Մոսկվա” Կինոթատրոն: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենց քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը հանդիպումներ ուներ այդ ժամին, բայց իրենց կուսակցությունը նախանձախնդիր է լինելու, որ ընտրությունները անցնեն արդար և թափանցիկ:

Հովհաննես Մարգարյանի ներկայությունը բուռն ընդունվեց դահլիճում նստած ընտրողների կողմից: Նրանցից ոմանք հարցեր էին պատրաստել նաև ՕԵԿ-ի համար: Հովհաննես Մարգարյանը հարցերին չպատասխանեց:

Բանավեճի ավարտի  Henaran.am-ը զրուցեց  ՕԵԿ ներկայացուցչի հետ:

Henaran.am-ի զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ