20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը անկեղծություն պահանջեց, Զարուհին էլ արտասանեց

Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրեց գրանցվել այն պատգամավորներին, ովքեր ցանկանում են ելույթ ունենալ: “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը փորձեց գրանցվել նաեւ Զարուհի Փոստանջյանի փոխարեն:

՛՛Ազվությունն, անկեղծությունը լավ բան է՛՛,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ երկրորդ անգամ կկազմակերպի գրանցում՝ հնարավորություն տալով հայտարարություն անել նաև Փոստանջյանին:

Վերջինս իր ելույթում ներկայացրեց արձակ Երևանի մասին: 

“Մեր սիրելի Երեւան, աշխարհում ապրող հայերի երազ, Հայաստանի մայրաքաղաք եւ միաժամանակ մեր պատմական հայրենիքի ներկայիս հայաբնակ ամենամեծ բնակավայր։

Մեր կյանքի Երեւան հնագույն արմատներով ոչ միայն  ակնատես ես եղել քեզ զավթած կայսրությունների, ցեղասպանությունից հետո վերածնված   փոքր Հայաստանի,  Արցախյան հաղթանակի, այլեւ 2013 թվականի ապրիլի 9-ին ականատեսը դարձար  Նոր Հայաստանի` ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  երդմանը եւ պատգամը ստանձնած հավատին եւ ուժին, կամքին եւ սիրուն:

Մեր ապագայի Երեւան, լինելով շուրջ 10 միլիոն հայերի մայրաքաղաք, 2013 թվականի փետրվարի 18-ին փաստեցիր Մեծ հայկական հեղափոխության մասին եւ իրականացրեցիր Բարեւի հեղափոխական արշավ` ասելով՝ Բարեւ Երեւան, Բարեւ հեղափոխություն, Բարեւ հեղափոխական հայ ժողովուրդ:

Մեր այսօրվա Երեւան, միլիոնավոր արտագաղթած հայերի ծննդավայր, հազարավոր ունեզրկված քաղաքացիների բնակավայր, Մեծն Թամանյանի նախագծած դիմագծի այլափոխման վտանգը զգացող անհանգիստ քաղաքացիների քաղաք:

Մեր մտահոգության եւ սպառնալիքների Երեւան, քանի անգամ ես մասնակցել ընտրությունների, քանի անգամ ես քվեարկել խղճիդ համաձայն եւ ընտրել արդարությունը եւ քանի անգամ են գողացել ընտրությունդ…

Մեր անհնազանդության եւ վճռականության Երեւան, անկախ բոլոր հանգամանքներից չես բացակայելու, չես հիասթափվելու, չես ընկրկելու, չես նահանջելու:  2013 թվականի մայիսի 5-ին մասնակցելու ես, ազատագրելու ես, նվաճելու ես եւ ունենալու ես հաղթանակ:

Մեր՝ դեպի Հայոց Արարատ Մեծ վերադարձի Երեւան, շուրջ 25 տարի առաջ՝  անկախացման օրերին, դու կանչեցիր շատ շատերին: Րաֆֆի Հովհաննսիյանը լսեց քո կանչը եւ ընտրեց Երեւանը: Կյանքը մեզ բոլորիս մշտապես ընձեռնում է հնարավորություն ընտրելու եւ մենք կամ ընտրում ենք, կամ համակերպվում: Հին փիլիսոփանեըը առաջընթաց են կանխատեսում նրանց համար, ովքեր փնտրում են եւ ընտրում են:

Ես փնտրում եմ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը, ես ընտրում եմ Նոր Հայաստանը` 2013 թվականի մայիսի 5-ին  մասնակցում եմ եւ ասում Բարեւ Երեւան, քվեարկում եմ եւ ազատագրում բարձրաձայնելով  Բարեւ Երեւան, նվաճում եմ եւ հաղթում հանուն մեր սիրելի, կյանքի, ապագայի, այսօրվա, մտահոգության եւ սպառնալիքների, անհնազանդության եւ վճռականության, դեպի Հայոց Արարատ Մեծ վերադարձի Երեւանի համար: Բարեւ Երեւան”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ