30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի Նուբարաշենը, Շահինյանի ավտոմեքենայի “ամորտիզատորները”

“Օրինաց երկիր” կուսակցության վարչության անդամ Հովհաննես Շահինյանն այսօր Հենարան մամուլի ակումբում համոզմունք հայտնեց, որ բոլոր այն ուժերը, որոնք առաջին համարներում առաջադրել են ԱԺ պատգամավոր թեկնածուներ, ընտրություններից հետո չեն թողնելու պատգամավորի մանդատը :

“Նույնը վերաբերում է Արմեն Երիցյանին: Նա բացի քաղաքապետից, այլ պաշտոն չի զբաղեցնելու քաղաքապետարանում, այդ մասին արդեն հայտարարել է ինքը”,-ասաց նա:

ՕԵԿ ներկայացուցիչը հիշատակեց ԲՀԿ-ականների պնդումը, թե ներկայացված լինելով ԱԺ-ում, քաղաքապետարանում, այլ կառույցներում` չեն կարողանում ազդել իրականության վրա,  դրա համար էլ այսպես է ստացվել իրենց աշխատանքը: Հ. Շահինյանի խոսքով, դա խորը ուսումնասիրության բացակայություն է:

“ԲՀԿ-ն ունի շատ կոմպակտ համայնք, դա Նուբարաշենն է: Ցուցակում 5-րդ համար, ով բավական լավ պատրաստված երիտասարդ է”: Խնդրեմ, ձեր փորձը, ձեր ռեսուրսները, ձեր ունակությունները օգտագործեիք:

Ֆինանսները ներդնեիք, 12 վարչական շրջաններից վերցնեիք Նուբարաշենը, ասեիք`սա մեր մոդելն է, մենք այսպես ենք պատկերացնում կառավարման մոդելը: Կամ այսօր Միավորված աշխատանքային կուսակցությունը այս պահին պետք չէ, որ տարանջատի իրեն ԲՀԿ-ի գործառույթներից: Գավառի քաղաքապետը այդ կուսակցության ներկայացուցիչն էր. եթե այդ քաղաքով անցնելիս ձեր մեքենայի ամորտիզատորները չեն կոտրվել, ուրեմն նորմալ վարորդ եք”,-ասաց Շահինյանը:

Անդրադառնալով ՀԱԿԿ ցուցակը գլխավորող և նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին.  “Չպետք է թույլ տալ, որ նա նորից պաշտոնավարի: Նրա կառավարման ժամանակահատվածում շատ բակերում ավտոտնակներ կառուցվեցին, և մեր երեխաներին զրկեցին բակերում խաղալու հնարավորությունից, մանկությունից, մեր տարեցներին զրկեցին ժամանցի վայրերից”:

Շահինյանի խոսքով, այդ տարիներին հիմք դրվեց վատ կառավարման, որ անկախ պետությունը վերածեց ընտրակեղծիքների հսկայական համակարգի:

“Բանանային պետության վերածվեցինք: Թաղային հեղինակությունների, ընտրախախտների, վստահված անձանց ծեծողների մի հսկակալան ինստիտուտի վերածվեցինք: Թող նոր թիմ բերեն, իրենք համակարգ քանդող են”,-հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչը:

Լրագրողի դիտարկմանը, թե ժամանակին հենց իր անունն էր շրջանառվում որպես թաղային հեղինակություն եւ ընտրակեղծարար, Շահինյանը պատասխանեց` դիմեք իրավապահներին: Հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, իսկ “թաղային հեղինակությունները երեւի իմ աշակերտներն են”:  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ