Խոշոր վթար. կան զոհեր
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 30-ին՝ ժամը 02.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Օպել” մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում զոհվել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Ժամը 03.45-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալայանի դին: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: