06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երբ գալիս է ասելու ժամանակը, չկան, քաղաքում չեն` կորում են …

Երկրում տեղի ունեցող ամենաբարձր ընտրությունները նախագահական ընտրություններն են, ապա խորհրդարանականը, այնուհետեւ համայնքային ընտրությունները: Նրանք, ովքեր չմասնակցեցին նախագահական ընտրություններին, մեծ կորուստ ունեցան:

“Դասից են փախնում, հաջորդ դասին կասենք, բայց երբ գալիս է ասելու ժամանակը, չկան, քաղաքում չեն` կորում են, զբաղված են … հետո գալիս մեծ-մեծ խոսում են”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում` պատասխանելով լրագրողի հարցին` ինչպես է գնահատում ընդդիմության եւ “Բարգավաճ Հայաստանի” հնարավորությունները Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց Երեւանի ավագանու ՕԵԿ ցուցակի երկրորդ համարը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը:

Հայ ազգային կոնգրեսի քաղաքական “քաշին” Հովհաննես Շահինյանն ընդհանրապես չի ցանկանում անդրադառնալ մասնավորապես այն բանից հետո, երբ նրա առաջնորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր “տարիքային ցենզը” չի ներում ընտրությունների մասնակցելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ