17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նախագահին օգնել ա պետք … /վիդեո/

Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը նախօրեին հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:

Նրանք Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ Երիցյանին համարում են հարմար թեկնածու, սակայն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ևս հարմար թեկնածու են համարում: ”Մարգարյանն էլ է հարմար թեկնածու: Ազնիվ պայքար է, թող պայքարեն ու հաղթեն, ուժեղները կհաղթեն”,-ասաց երևանցիներից մեկը: 

”Տարոնը որ այդքան բան է արել, այդքան մեդալ ունի, նա էլ պիտի դառնա քաղաքապետ”,-ասացին:

Զրույցին միացած նաև բնակիչները նշեցին, որ իրենք միայն ցանկանում են, որ իրենց երկիրն իրենց մնա, արտագաղթ չլինի: Մի տղամարդ էլ նկատեց, որ “մեզ միասնական բռունցքն է պակասում”:

”Միասնություն չկա, համախմբում չկա, չեն կարողանում համախմբվել, որ մի բռունցք լինեն, որ ճիշտ ուղու վրա դնեն մեր երկիրը, դառնան մի կուսակցություն, էլ ոչ մի ընդդիմություն բան չլինի: 

Մեր նախագահը վատ չի կառավարում երկիրը, բայց նախագահին պետք է օգնել, մենակ նախագահով չի, մի ծաղկով գարուն չի գա, պետք է օգնեն նրան, որ այս ճահճից հանեն երկիրը”,-նշեց տղամարդը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ