ՀԱԿԿ-ը Աջափնյակում էր

Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ քարոզարշավը ապրիլի 29-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում անցավ քարոզարշավին բնորոշ հունով: Աջափնյակում երթը մեկնարկեց Ազգային ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի հրապարակից: Երթը ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ շարժվեց Բաշինջաղյան , Մարգարյան և Հալաբյան փողոցներով: Երթին միացան ՀԱԿ համակիրներ:
Երթին մասնակցում էին ՀԱԿ ավագանու թեկնածուները: Բնակիչների հետ շփվեց, նրանց հարցերին պատասխանեց Երեւանի ավագանու ՀԱԿ ցուցակը գլխավորող, նախկին քաղաքապետ, ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանին Աջափնյակում ընդունում են հարազատի պես: Քանի որ նա ապրել է այս համայնքում և սովորել Արամայիս Երզնկյանի անվան 118 դպրոցում: Բակային հանդիպմանը ներկա էին դպրոցականներ,որո նցից նա հետաքրքրվեց հարազատ դպրոցի վիճակով: Տեղեկացավ՝ դպրոցը լավ վիճակում է, բայց խոստացավ ընտրվելու դեպքում ավելի լուրջ քայլերի գնով պահպանել ձեռքբերումները:
Հալաբյան փողոցի հանդիպումների շրջանակում ճանապարհին հանդիպած ԲՀԿ շտաբ Վահագն Խաչատրյանը մտավ առանց նախապաշարմունքների: Դավիթաշենում էլ ՀՅԴ շտաբում հյուրընկալվեց: Միմյանց փոխադարձաբար հաղթանակ մաղթեցին:
Երթը հանգուցալուծվեց Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան հրապարակում: Ի դեպ, այսօրվա հանդիպումներն Աջափնյակում անցան խաղաղ:
Հիշեցնենք, Աջափնյակում օրերս քարոզչական նյութեր բաժանելիս բռնության էին ենթարկվել երիտասարդ ՀԱԿ ակտիվիստները: