Քիչ քնելը տղամարդկանց անպտուղ է դարձնում եւ նվազեցնում ձվարանների չափսը
Քնի խախտումները տղամարդկանց մոտ կարող են բեղմնավորման հետ խնդիրներ առաջացնել: Նման շեղումներով տղամարդկանց մոտ սպերմատազոիդների քանակը նվազում է մեկ քառորդով, իսկ ձվարանների չափսերը` միջին ցուցանիշներից ցածր:
Այդպիսին են Հարավային Դանիայի Համալսարանի աշխատակիցների ուսումնասիրության արդյունքները: Նրանք կարծում են, որ քնի ռեժիմի խախտումը բացասաբար է անդրադառնում ժամանակակից տղամարդկանց պտղաբերության վրա: Գիտնականներն ուսումնասիրել են 20 տարեկան շուրջ 1000 տղամարդու: Նրանցից անալիզի համար սերմնահեղուկ են վերցրել, ինչպես նաեւ նրանք պատասխանել են հարցաշարին, որում հարցեր են տրվել այն մասին` որքան հաճախ է տվյալ անձը վատ քնել կամ նորմալ չի քնել: Ինչպես նաեւ` արդյոք տվյալ տղամարդն արթնացել է գիշերը եւ չի կարողացել այլեւս քնել:
Արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր հաճախ են ուշ քնում, գիշերն արթնանում են մի քանի անգամ եւ այլեւս չեն կարողանում քնել, 25 տոկոսով սպերմատազոիդների քանակի կրճատում են ունեցել: Իսկ նրանց ձվարաններն ավելի փոքր են եղել, քան այն տղամարդկանցը, ովքեր խնդիրներ չունեն քնի հետ:
Մասնագետներն ընդհանրապես քիչ քնելը կապում են անառողջ ապրելակերպի հետ: Նման մարդիկ հաճախակի են խմում, ծխում, ավել քաշ են ունենում: Բացի այդ, քնի հետ խնդիրներ ունենալն ազդում է նաեւ տեստոստերոնի մակարդակի վրա` որքան շատ է տղամարդը արթուն մնում, այնքան ցածր է հորմոնի մակարդակը: