Բողոքի ցույց բնապահպանության շենքի դիմաց (վիդեո)
‘Բնապահպանները հերթական անգամ ահազանգում եմ: Այս անգամ նրանք պարզել են, որ Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի:
‘Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի: Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա: Թվով շուրջ 10 խոշոր շին-տեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ ամբողջությամբ ավիրելով դրանք:
Այսօր առավոտյան մեկնեցինք Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ: Տեղում պարզեցինք այն, ինչ ֆիկսված է տեսանյութում: Այն զարհուրելի տեսարանը և բնության ավերակները, ինչպես նաև ՀԷԿ կառուցելի անօրինակ փաստաթղթերը և գյուղացիների միահամուռ պայքարը հանձնում ենք հասարակության դատին’,-տեղեկացնում են բնապահպանները:
Վերջիններիս հաջողվել է դադարեցնել ապօրինի շինարարությունը և ազատագրել բանտարկված Գետը բետոնից: Գյուղը ՈՏՔԻ Է ԵԼԵԼ ու այսօր ժամանելու է ուղիղ դեպի բնապահպանության նախարարություն:
Այսօր` հոտկեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, այս ապօրինությունների դեմ բնապահպանության նախարարության շենքի դիմաց տեղի է ունենալու խոշոր բողոքի ակցիա, որին նաև մասնակցելու են ազդակիր համայնքի՝ Գետահովտի բնակիչները:
‘Միանալով Գետահովիտ համայնքի բնակիչների արդարացի պահանջին՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանն ու Գետահովիտ համայնքին հասցված վնասները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բնությանը վնաս հասցրած մասնավոր կազմակերպությանը:
Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել’,-եզրափակում են իրենց կոչը բնապահպանները: