07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կալանավորվել է Վահե Ղուկասյանը, ձերբակալված է “Քավոր Հարութի” անչափահաս որդին

 

 

 

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նախօրեին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

Ինչպես “Փաստինֆո-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Հայկ Ալումյանը, իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ իր վրա հարձակում է կատարվել, և ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն “մեղավոր” է ճանաչում միայն, որ “հասցրել է պաշտպանվել”:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը:

Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար “Քավոր Հարութ” և “Շեկո” մականուններով և համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ “Քավոր Հարութի” անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ