16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած դեպքը բացահայտվել է

 Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը:

Պարզվել է, որ Սարգիս Կ.-ին և Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել և վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել և վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն:

“ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է:

Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում ”ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետևանքով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ