17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Թասիբ, նամուս … ում դուր չի եկել Երիցյանի ”տղավարի” խոսակցությունը /ֆոտո, վիդեո/

Այսօր ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը այսօր բակային հանդիպում ունեցավ Կենտրոնի բնակիչների հետ: Նա նշեց, որ յուրաքանչյուր իրենց ծրագրերում ասվում է, թե որ ոլորտում ինչ են անելու:

Երիցյանը լրջագույն խնդիր համարեց արտագաղթը և ասաց, որ արտագաղթի համար երկու պատճառ կա` մարդիկ չեն կարողանում տներ գնել և աշխատանք չեն գտնում: Այս խնդիրը լուծելու համար ՕԵԿ-ը բնակարաններն է մատչելի դարձնելու, էժանացնելու են վարկերը:

Աշխատանքի խնդիրը լուծելու համար Երիցյանն առաջարկում է զարգացնել միջին բիզնեսը, դա պետք է անել քաղաքացիների հետ, նաեւ վերացնեն մոնոպոլիան: 

Ելույթից հետո Երիցյանին հարցեր ուղղեցին քաղաքացիները: Մի տղամարդ հարցրեց. ”Ինչո՞ւ մինչ ընտրությունները կուսակցությունները չեն վերահսկում քաղաքապետարանի աշխատանքը, ընտրությունների ժամանակ են գալիս, ասում` սա կանեմ, այն կանեմ, թող ընթացքում վերահսկեն”: Բնակիչը վիրավորական է համարում, որ թաղապետարաններն ու քաղաքապետարանը փակ են քաղաքացիների առաջ:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դրա համար ինքն առաջարկում է, որ քաղաքապետը երեք ամիսը մեկ անգամ հանդես գա հաշվետվությամբ ու պատասխանի քաղաքացիների հարցերին:

”Եթե ընտրվեմ ուրեմն բանակ եմ գնալու, պարտավորվելով ծառայել ժողովրդի համար”,-ասաց: Ապա նախարարն անցավ էթիկետի շուրջ կարծիքների փոխանակման, որ երիտասարդները չեն հարգում տարեցներին, երթուղայիններում նրանց չեն զիջում:

”Հիմա մոդա չի, ինձ մեղադրում են, ասում են տղայական ելույթներ եմ ունենում, եթե ասում եմ երևանցու թասիբն ու նամուսը պետք է վերականագնել, դա տղամարդու ելո՞ւյթ է”:

”Մեր բալիկներին պետք է ստիպենք հարգել մեծերին”,-կիսվեց Երիցյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ