16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւան, “Առաքելության” առաջին առաքելությունը

“Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով” կարգախոսով Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից  “Առաքելություն” կուսակցությունը շաբաթ օրը նախընտրական քարոզչություն էր իրականացնում Ավանի վարչական համայնքում: Կուսակցության ավագանու թեկնածուները շրջում էին փողոցներով եւ իրենց նախընտրական բուկլետները բաժանում անցորդներին: Ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանից լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ դաշտում է աշխատելու “Առաքելությունը“` ընդդիմադիր, թե` իշխանամետ: Առաքելյանի խոսքով` կուսակցութունը ունի ընդդիմադիր հայացքներ եւ փորձում է որպես առաջնեկ քաղաքական դաշտում հստակություն մտցնել եւ մերանի դեր կատարել: Կուսակցության առաջնորդին ուղղված հարցը, չգիտես ինչու, զայրացրեց ցուցակի 2-րդ համար Մանուկ Սուքիասյանին, որն ի դեպ լրագրողներին մեղադրեց այն հարցում, որ մեկ ամիս է քարոզարշավ է եւ դեռ չգիտեն, թե “Առաքելությունն” ինչ հայացքներ ունի: Ի դեպ, նա նշեց, որ ինքը մեդիաոլորտում բավական փորձ ունի եւ տեղյակ է ` ինչը որից հետո է լինում:

Մեսրոպ Առաքելյանի եւ Մանուկ Սուքիասյանի զրույցի մանրամասները` տեսանյութում, որը կներկայացնենք քիչ անց:

Նշենք նաեւ, որ Մեսրոպ Առաքելյանը հենարնի հետ զրույցում ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել բոլոր համայնքներում, մնում է միայն Նոր Նորքի վարչական շրջանը եւ նախընտրական քարոզարշավը եզրափակելու են Մոսկվա կինոթատրոնում մեծ հավաքով: Իսկ նախընտրական հանդիպումներից հետո “Առաքելությունը” եկել  է մի եզրահանգման, որ ժողովուրդը չի վստահում Հայաստանի ընտրական համակարգին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ