18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Կովալենկոյին

Ս.թ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:  

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին դեսպան Կովալենկոն հավաստիացրեց, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ