27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դիմել է դատարան` ընդդեմ ԿԸՀ-ի ու ՀՀԿ-ի

Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

 Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:

 Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը ”Բարև Երևան”-ի կարծիքով հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:

 Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

 Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է ”Ժառանգություն” կուսակցության ակտիվիստների կողմից:

http://www.youtube.com/watch?v=wSZTqme3Veo

 Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:

 Բացի այդ, Դանիել Իոաննիսյանը ընտրախախտումների մասին տեղեկություններով արդեն 2-րդ դիմումն է ներկայացրել ԿԸՀ: Դիմումով, բացի խախտումները վերացնելուց և մեղավորներին պատժելուց, ԿԸՀ-ից պահանջվում է դիմելով դատարան չեղյալ համարել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ է կատարել:

Այս դիմումի քննարկումը հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ, ինչի մասին հավելյալ կտեղեկացնենք՝ ներկայացնելով բոլոր մանրամասները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ