28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանության գործից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: 

 Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:

 Աշոտ Կ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Նույն գործի շրջանակներում՝ ապրիլի 26-ին կատարված խուզարկությունների արդյունքում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 1961 թ. ծնված Հովհաննես Գ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է ‘Սայգա” տիպի որսորդական հրացան, ”Սայգա-ՄԿ” տիպի 2 հրացան, 1987 թ. ծնված Ժորա Մ.-ին պատկանող, Խրիմյան Հայրիկի փողոցում գործող ”Ռելաքս” ակումբից` “Վալտեր” տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 փամփուշտ, իսկ Ղորղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Էդվարդ Տ.-ի տնից` ”Յուսան” տիպի որսորդական հրացան և ”ՌԶՈՆ ՌԳ 59” տիպի գազային ատրճանակ:

 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ