18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սյունիքի հողերը կանապատանան

Սյունիքը հողերը կվերածվեն անապատի,եթե պարսկական ոչխարները մտնեն Հայաստան: ԵՊՀ Ռազմավարական կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը երկու տեսանկյունից վտանգ է տեսնում: “Նախ այն, որ մենք թույլ ենք տալիս 5 000 զինված ազերիներ մուտք գործեն մեր հողերը,եթե կրկին պատերազմ սկսի Ադրբեջանի հետ նրանք անպայման կհարվածեն մեզ, քանի որ իրականում սրանք ոչ թե թրքախոս պարսիկներ են,այլ ազերիներ: Արևելյան Ատրպատական այդ մենք ենք այդպես ասում, իրենք ասում են Արևելյան Ազրբեջան”,-առաջին լուրջ խոչնդոտը այսպես ձևակերպեց Վահրան Միրաքյանը:

Նա նշեց,որ երկրորդ վտանգը էկոլոգիական է:

Վահրամ Միրաքյանը նշեց,որ ՀՀ կառավարությունը հստակ պատասխան չի տալիս մայիսին Հայաստան մտնելու են տաս հազար գլուխ ոչխար,թե ոչ. “Նույն վիճակը նաև Սյունիքի մարզպետարանում է,մեկ ասում են պայմանագիրը դեռ գտնվում է հուշագրի փուլում, գուցե կնքվի գուցե ոչ: Շարունակ հակասում են իրենք իրենց”:

 

Գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը բազմաթիվ գիտական հոդվածներ է հրապարակել ոչխարաբուծության մասին:

“Ես դեմ եմ ոչ միայն Սյունիքում այդ 10 000 ոչխարներին բերելուն, այլ ընդհանրապես Հայաստանում ոչխարաբուծության զարգացմանը: Մեկ կովը ավելի շատ եկամուտ է տալիս քան տասը ոչխարը: Բայց ամենասարսափելին այն է,որ ոչխարները սափրում, փչացնում են արոտավայրերը: Ոչխարները անապատացնում են տարածքը և երկար ժամանակ այդ հողը բերիություն չի ապահովում”:

Արամ Հովհաննիսյանը որպես օրինակ մատնանշեց այն երկրները որոնք հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ. դրանք աղքատ ընչազուրկ երկրներ են`օրինակ  Պակիստանը, Բանգլադեշը:

Ոչ միայն մասնագետները, այլ նաև սյունեցիներն են դեմ  այս պայմանագրին:

Հիշեցնենք, որ ստեղծվել է շարժում,որը պայքարում է այս օրենքի ընդունման դեմ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ