18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երևանցիների 57.6%-ը ցանկանում է Տարոն Մարգարյանին քաղաքապետ տեսնել. GALLUP

Եթե Երևանի ավագանու ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա երևանցիների 41%-ը ձայնը կտար ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին՝ 14.5%, Բարև Երևանին՝ 7.9%, ՕԵԿ-ին`  3.7 %-ը, ՀՅԴ-ին՝ 3.1%, ՀԱԿ-ին` 2.9%, իսկ ”Առաքելությանը”`0.3%: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց կատարած հարցումների արդյունքները: 

Հարցվածների 57.6% քաղաքապետ է ուզում տեսնել Տարոն Մարգարյանին,  5.9%-ը` Վարդան Օսկանյանին, 3.8%-ը` Արմեն Երիցյանին3.7%-ը`Արմեն Մարտիրոսյանին:

Հարցումները նաև ցույց են տվել, որ Երևանում վերջին 1.5 տարվա ընթացքում կատարված փոփոխություններին դրական է վերաբերում երևանցիների 63%-ը և այդ դրական գնահատականները կապված են նաև նախընտրական ակտիվ քարոզարշավի ազդեցության հետ: Բնակչության 16%-ը դժգոհ է Երևանում վերջին 1.5 տարվա ընթացքում իրականացված փոփոխություններից: Որպես դրական փոփոխություններ` երևանցիներն առանձնացրել են կանաչապատումը, նստարանների տեղադրումը և այլն: Հարցին, թե ինչու է բնակչության մեծ մասը քաղաքապետի պաշտոնում տեսնում հենց Տարոն Մարգարյանին, պատասպանել են մի քանի հատկանիշներ՝ ծանոթ են աշխատանքին, տեսել են այն, իրականցրել է դրական փոփոխություններ, լավ, վստահելի, խելացի մարդ է, աշխատում է ժողովրդի համար։

Նավասարդյանն ասաց, որ նաև այսպիսի հարց է հնչել` ում են համարում ընդդիմադիր: 21.3 %- ընդդիմություն է  համարում է ”Բարեւ Երևանին”, 16.8 %-ը՝ ՀԱԿ-ին, 14.2%-ը` ԲՀԿ-ին, 9.1%-ը` ՀՅԴ-ին, 6.6%-ը` ՕԵԿ-ին, 3.6%-ը` ”Առաքելությանը”:


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ