18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին

Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի եւ Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։

Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձեւաչափի կարեւորությունն ու մեծ ներդրումը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում։

Դումայի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովին եւ Ռուսաստանի օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման նպատակով իրականացվող քայլերին, այդ գործընթացում երկու երկրների խորհրդարանների կարեւոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության հարցերի շուրջ։

Հանդիպմանը ներկա Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը ներկայացրեց  օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, նախատեսվող ծրագրերը, մայիսին կայանալիք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին քննարկվելիք  հարցերը։

Նույն օրը երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության եւ հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ