18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը. Քոչարյանի գրասենյակ

Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Այս կապակցությամբ 2rd.am կայքը դիմել է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով, ինչին ի պատասխան Սողոմոնյանը նշել է.

“Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ “ցնցող” լուրին: Անկեղծ ասած, մինչեւ հիմա էլ չգիտեմ` արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետեւ այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես:

Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որեւէ քաղաքացի այսպես կոչված “ստացման հաստատումով” նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որեւէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում:

Ես հոգեբույժ չեմ, եւ կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին եւ քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում “ցնցող” եզրակացությունների: 

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված “կոմպրոմատի” երկար տարիներ տեւող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ